Նիկոլ Փաշինյանի այլընտրանքն օլիգարխիան է ու էական չէ` հանրապետակա՞ն, թե` ԲՀԿ փաթեթավորմամբ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանի կաբինետը էքսպերիմենտալ, ժամանակավոր կառավարություն է, որը բացի գլխավոր խնդրից, որն է՝ արտահերթ ընտրությունների կազմակերպում, ունի նաև կոնկրետ խնդիր՝ այնպես անել, որ կառավարության գործունեության արդյունքում անխուսափելի ռեյտինգային կորուստը հնարավորինս քիչ լինի:

Հանրության կողմից առաջ քաշված և ցույցերով արտահայտված հարցերին նոր կառավարությունը միանգամից չի կարող լուծում տալ, ինչը հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի նկատմամբ վստահության նվազման: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության համար ամենավտանգավորը մարդկանց գերսպասումներն են, որոնք, որպես կանոն, հենց վարկանիշային անկման հիմնական պատճառն են: Սակայն սա է հեղափոխությունների անխուսափելի նպատակը և հաջողում են այն առաջնորդները, ովքեր հեղափոխության պիկին կարողանում են իրենց բարձր վարկանիշը տրանսֆորմացնել պետական մարմինների նկատմամբ վստահության:

Մյուս կողմիցՆիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարկանիշի անկումն մեխանիկորեն չի հանգեցնելու ՀՀԿ վարկանիշի բարձրացմանը: Սա թերևս իրավիճակի պարզունակ անալիզ կլինի թեկուզև այն պատճառով, որ հեղափոխության էյֆորիայի թուլացմանը զուգահեռ քաղաքական դաշտն այլևս չի բաժանվելու «սևերի» ու «սպիտակների»:

Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վեց ամիս կամ մեկ տարի հետո ձգտելու է անցկացնել օրինական ընտրություններգուցե ամենաօրինակելին Երրորդ հանրապետության պատմության մեջ: Սա հեղափոխության առաջին նվաճումն է, մյուս կողմից խիստ էական է, որ ընտրությունների արդյունքներն արտահայտեն հեղափոխության քաղաքական տրամադրությունները, այլ խոսքով` Փաշինյանի թիմի վարկանիշային անկումը չհանգեցնի օլիգարխիկ ինչ-որ սեգմենտի ուժեղացման:

Իսկ նման վտանգ, անկասկած, կա: Առաջին մարտավարական սխալը կառավարության կազմավորման մեթոդոլոգիայով արել է Փաշինյանըհամաձայնության կառավարությանը մասնակից դարձնելով ԲՀԿ-ին, այսպիսով նրան ռեաբիլիտացնելովորպես, այսպես կոչված, հեղափոխության մասնակից ուժ: Մյուս կողմից ԲՀԿ-ն այսօր «մագնիս» է դարձել ՀՀԿ քրեաօլիգարխիկ որոշ սեգմենտների համար, որոնք նոր կառավարության հետ կոնտակտի մեջ են ցանկանում մտնել Գագիկ Ծառուկյանի միջոցով:

Ստեղծվում է հետաքրքիր մի վիճակ, երբ թե գործող և թե նախորդ իշխանություններից հիասթափվածներն իրենց հայացքը ուղղում են դեպի ԲՀԿ-ն` նրան դարձնելով բազմաշերտ այլընտրանքի կենտրոն:

Արտահերթ ընտրությունների անցկացման յուրաքանչյուր օրվա հապաղումն ակամայից ուժեղացնում է ԲՀԿ-ի դիրքերը, որի պատկառելի արդյունքը նոր ընտրություններում բերելու է հեղափոխության անցանկալի, վտանգավոր խմբագրման: Խիստ կենսական է, որ Փաշինյանի կառավարությունն իր քաղաքականության առանցքը դարձնի հակաօլիգարխիկ շեշտադրումները: Սամի կողմից, տեսանելի արդյունքների կբերի տնտեսության մեջ, մյուս կողմից թույլ կտա մինչ արտահերթ ընտրությունները պահպանել, այսպես կոչված, հեղափոխական ռեժիմը, այսինքն` Նիկոլ Փաշինյանի թիմի բարձր վարկանիշը:

Իսկ արագ փոփոխությունների սպասող հասարակությունը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքն օլիգարխիան է ու էական չէ` հանրապետակա՞ն, թե՞ ԲՀԿ փաթեթավորմամբ:

Spread the love
  • 8
    Shares