Նիկոլ Փաշինյանի ու ԵԱՏՄ՝ մյուսների տարբերությունները

- in Ով ով է ...

Սոչիում ԵՏՄ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի ավանդական ելույթի ժամանակ, ով ամենայն լրջությամբ խոսում էր միության ձեռքբերումների և հետագա ինտեգրացիայի մասին, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի «հավերժ» նախագահները նստած էին նույնքան ավանդական՝ քարացած դեմքերով:

Տեսանյութն անգամ սկզբում լուսանկարի էր նման, բայց հետո տեսախցիկը շրջվեց հայկական պատվիրակության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմը: Նիկոլ Փաշինյանը հանգիստ չէր կարողանում նստել, ժպտում էր՝ Պուտինի ասածի կամ էլ՝ Նազարբաևի ու Լուկաշենկոյի խիստ հայացքների ֆոնին: Նիկոլ Փաշինյանը երևի շատ էր ուզում լայվ մտնել: Տիգրան Ավինյանը նույնպես չէր կարողանում հանգիստ նստել և սկսեց տանջել գրիչը, շուռումուռ գալ՝ իր վրա հրավիրելով խիստ աչքերի ուշադրությունը:

Ի՞նչ էին մտածում սեղանի շուրջ նստած եվրասիական իշխանները: Այն, որ իրենց ժամանակն ավարտվու՞մ է, և փոխարինելու են գալիս հեղափոխական լրագրողները, ովքեր կարող են երգով ու պարով իշխանություն փոխել նաև իրենց երկրներո՞ւմ: Թե՞ կարոտախտով Սերժ Սարգսյանին էին հիշել:

Spread the love