Նիկոլ Փաշինյանն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանին

- in Առողջություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին: 

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է հոսպիտալի հագեցվածության և առկա ենթակառուցվածքների մակարդակին:

Spread the love