Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը սայթաքելու, նույնիսկ աննշան սխալի իրավունք չունեն…

Այն, ինչ կատարվում էր Սոչիի օդանավակայանումդժվար է բառերով նկարագրելը: Հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ հավաքվել էին Սոչիի օդանավակայանում դիմավորելու համար Հայաստանի վարչապետին, թավշյա հեղափոխության առաջնորդին, որը դարձել է ժողովրդավարության և նոր Հայաստանի ներդաշնակության խորհրդանիշը: 

Երրորդ հանրապետության պատմության մեջ նման նախադեպ պարզապես չի եղել, որովհետև երբևէ իշխանությունը չի ունեցել լեգիտիմության նման պաշար, նման օրգանական կապ հասարակության, նրա տարբեր խմբերի հետ:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը օտար ոստիկանությունների կազմած պատնեշներով էին պաշտպանվում իրենց այցերի առթիվ բողոքի ցույցի դուրս եկած մեր հայրենակիցներից: Նիկոլ Փաշինյանի պարագայում հազարավոր մարդիկ շտապում էին դեպի օդանավակայանի մուտքը` Հայաստանի վարչապետի հետ առաջինը բարևելու, լուսանկարվելու համար:

ԵՏՄ գագաթաժողովը մեկնարկելու է վաղն առավոտյան, սակայն անկախ դրա ֆորմալ կողմիցՓաշինյանը արդեն դարձավ բարձր մակարդակի այս միջոցառման անվիճարկելի հերոսը ստվերելով անգամ Վլադիմիր Պուտինին:

Ահա, թե ինչ հսկայական, անչափելի, մոգական ուժ ունի լեգիտիմ իշխանությունը, որը հենվում է ոչ թե օտար «դաբրոների», ոստիկանական բիրտ ուժի կամ օլիգարխիայի փողերի, այլ հասարակության, առանց չափազանցության` համազգային վստահության վրա:

Թավշյա հեղափոխությունը վերացրեց բարիկադները Հայաստանում, բայց նաև` հայրենիք – Սփյուռք հարաբերություններում:

Իր իշխանության մայրամուտին Սերժ Սարգսյանը հանդես եկավ 2040թ-ին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու ռազմավարական ծրագրով: Սարգսյանը որևէ կերպ չկարողացավ մարդկանց համոզել, որ իր ծրագիրը կապ ունի իրականության, համարժեքության հետ: Փոխարենըթավշյա հեղափոխությունը միանգամայն իրական է դարձրել չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարը դառնալով հզոր ազդակ հայրենադարձության, օտարերկրյա ներդրումների համար:

Սա Հայաստանի աստեղնային ժամն է` Սոչիի օդանավակայանում հավաքված հազարավոր մարդկանց առաջ ունեցած ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նման մեծաննախադեպ վստահությունը ոգևորիչ է, պարտավորեցնող, ինչ-որ տեղ վախեցնող:

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը սայթաքելու, նույնիսկ աննշան սխալի իրավունք չունեն…

Spread the love