Նոր բիզնես դուետ՝ Գագիկ Բեգլարյան-Միհրան Պողոսյան. Հյուսիս-հարավի գումարները գնում են Վրաստա՞ն

- in Մամուլ
Gagik Beglaryan

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան-Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհ­րան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում: 

«Փաստ» օրա­թերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ ան­ցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախ­կին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն արդեն երևում է, թե ուր են գնալու Հյուսիս–հարավ՝ դարի շինարարության գումարները:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ եղել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար և այդ ժամանակահատ­վածում շահագործման է հանձնվել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ընդամենը… 30 կմ հատված, որը կազմում է ընդհանուր երկարության ընդամենը 6–7 տոկոսը»:

Spread the love