Շատերը չէին կարողանում հավատալ, որ Պուտինն է սպանել Լեհաստանի նախագահին. Ջոն Շինդլեր

- in Միջազգային
Putin

«Լեհաստանը պետք է իմանա ճշմարտությունն այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2010 թվականի ապրիլի 10-ին»,– observer.com կայքի էջերում գրում է անվտանգության հարցերով փորձագետ, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությա նախկին փորձագետ Ջոն Ռ. Շինդլերը։

Իր հրապարակման մեջ նա մտորում է 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտակայքում տեղի ունեցած աղետի մասին։

«Հատուկ ծառայությունները ի սկզբանե կասկածանքով են վերաբերվել Սմոլենսկի դեպքերի «պաշտոնական» վարկածին»։

Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները նույնպես ինձ ասում էին, որ ամերիկյան լրտեսները, ինչպես և Վարշավան, ի սկզբանե իմացել են, որ ռուսները ստում են ողբերգության մասին։ Հավանաբար, գերմանական հետախուզությունը նույնպես գիտի «կեղտոտ» ճշմարտությունը,– գրում է նա։

Շինդլերը գրում է, որ աղետից հետո շատերը չէին կարողանում հավատալ, որՊուտինն է սպանել Լեհաստանի նախագահին։

«Սակայն աղետից հետո ութ տարիների ընթացքում Ռուսաստանը հասցրեց բռնակցել Ղրիմը և հարձակվել Ուկրաինայի արևելքի վրա։ Այս ամենի ֆոնին Սմոլենսկի գործում Ռուսաստանի գաղտնի, մահաբեր ձեռքի գործողություններն այնքան էլ անհավանական չեն թվում»,– գրում է Շինդլերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20