Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար

- in Կրթություն

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը վաղն այցելելու է Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար:

«Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,- այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Spread the love