Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել. Նշանակվել է պաշտոնակատար

- in Կրթություն

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը:

Այս մասին, այսօր Գյումրիում ԾՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ թ ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. «Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էր Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները: Ես երեկ հանդիպել եմ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ և այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել»:

Spread the love