«Շռնդալից ապտակ». աշխարհի առաջատար ղեկավարները հրաժարվում են մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը

- in Միջազգային
Putin

Մայիսի 7-ին Կրեմլում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Արարողության վերջնական սցենարը դեռ հաստատված չէ, հարցականի տակ է նաև ներկաների ցուցակը՝ գրում է vchaspik.ua-ը:

Մինչ այժմ դեռ հայտնի չէ, թե պետությունների գործող ղեկավարներից ով կժամանի Մոսկվա մայիսի 7-ին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչև հիմա չեն կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ են արդյոք Պուտինի երդմնակալությանը, թե՞ ոչ:

Իսկ ահա Ավստրիայի վարչապետ Սեբաստյան Կուրցը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատ ներկա չեն գտնվի հանդիսությանը. նրանք պատճառաբանել են, որ հարգելի պատճառներ կան:

Spread the love