Ովքեր են լինելու փոխվարչապետերը. Պորտֆելներ կունենան նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, հակված է պահել Վաչե Գաբրիելյանին՝ փոխվարչապետի պաշտոնում։

Մյուս փոխվարչապետ տեսնում է Արարատ Միրզոյանին։ Իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը մտադիր է լուծարել, բայց դրա համար կառավարության մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա։

Ապագա կառավարությունում, անշուշտ, տեղեր կունենան ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն։ Գագիկ Ծառուկյանը կարող է անգամ 4 պորտֆել տնօրինել»:

Spread the love