Որպեսզի ֆորմալացնենք այն, ինչ կա, պետք է կազմակերպենք ազատ, արդար ընտրություններ

- in Ընտրություններ
rubik-hakobyan

«Սոցիալական ցանցերն այսօր ավելի շատ նշանակություն ունեն, քան Ավրորայի համազարկը, «կալաշնիկովները». հեղափոխական քայլեր են արվել, որոնք պետք է շարունակություն ունենան, թե ինչ անուն տալ, սա կարևոր չէ,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ այն, ինչ տեղի ունենում, բնականոն է: 

Ռ. Հակոբյանի կարծիքով՝ երկրորդ քայլը պետք է լինեն արտահերթ ընտրությունները. «Այսօր անոմալ իրավիճակ է՝ ունենք խորհրդարանական մեծամասնություն, որը փոքրամասնություն է խորհրդարանից դուրս, և ունենք խորհրդարանական փոքրամասնություն, որը մեծամասնություն է խորհրդարանից դուրս. սա քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է, և որպեսզի ֆորմալացնենք այն, ինչ կա, պետք է կազմակերպենք ազատ, արդար ընտրություններ»:

Ռ. Հակոբյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ կառավարության ծրագիրը չհաստատվի և կազմակերպվեն արտահերթ ընտրություններ: Նրա խոսքով՝ Սահմանդրության երկու հոդվածներով դա հնարավոր է անցկացնել 3 ամսվա ընթացքում՝ այսօրվանից սկասած:

«Նիկոլ Փաշինյանն օգտվում է հասարակության գերլեգիտիմությունից, կարծում եմ այդ գերլեգիտիմությունը դեռ կա, և Ն. Փաշինյանը կարող է քաղաքական ուժերի, այդ թվում նաև ՀՀԿ-ի հետ պայմանավորվել և գնալ արտահերթ ընտրությունների»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա ամենաանխոցելի տարբերակն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20