Ուղիղ. Ցուցարարները պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը

- in Տեսանյութեր
arthur-davtyan

ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց մայիսի 21-ին մեկնարկեց բողոքի ակցիա: Ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Նրանք իրենց բողոքի ակցիան սկսել էին դեռ մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ, այնուհետև երթով շարժվել էին դեպի ՀՀ վճռաբեկ դատարանի շենք:

Ակտիվիստների հետ հանդիպել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը և նշել, որ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետև դա կախված է գործի բարդությունից: Նրա խոսքով` սույն գործով բողոքը մուտքագրվել էր ապրիլի 17-ին և եռամսյա ժամկետում որոշում պետք է կայացվի:

Ակտիվիստները հայտարարեցին, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանան, թե գործը ինչ փուլում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20