Չարաշահումներ. Նիկոլ Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի՞

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր կառավարության առնվազն երկու նախարարներ իրենց նշանակումից հետո անցած մեկ-երկու օրվա ընթացքում արդեն հասցրել են իրենց նախորդների կողմից կատարված հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ հայտնաբերել:

Բազմաթիվ ապացույցների մասին զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հիմա նոր կառավարության ղեկավարի դրսևորած քաղաքական կամքից է կախված, թե ինչ ընթացք կտրվի այդ բացահայտումներին»:

Spread the love