Պավել Սաֆարյանը կվերադառնա՞ իր հին պաշտոնին

Bazkator

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը կրկին վերադառնա իր հին պաշտոնին՝ դառնալով ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար: 

Ի վերջո, Սաֆարյանը համարվում է եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ում «ձեռքի տակով» են ացնել նորանկախ Հայաստանի վերջին 20 տարիների պետական բյուջեները:

Սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իր կառավարությունը ձևավորելիս Սաֆարյանին աշխատանքից ազատեց:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կտեսնենք արդյոք ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնում, Պ. Սաֆարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Այս ընթացքում նման քննարկում տեղի չի ունեցել»»:

Spread the love