Պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին

- in Տնտեսական
Hrant Bagratyan

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։

Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։

Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. «ընդդեմ» և «հանուն»։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20