Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

- in Պաշտոնական
putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Կարծում եմ, որ ձեր գործունեությունը կառավարության ղեկին կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցական հարաբերությունների ամրապնդմանը, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերական փոխգործակցությանը,»,- ընդգծել է Պուտինը:

Spread the love