Ռուսաստանը ձգտում է վերաձևել միջազգային սահմանները

- in Միջազգային
Pentagon

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը երեքշաբթի Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարներ Փիթեր Հուլթքվիսթի և Յուսի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է վերաձևել միջազգային սահմանները և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին։

«Այսօր մենք բախվում ենք Ռուսաստանի հետ, որը ռազմական ուժի դիմելով՝ ձգտում է վերաձևել միջազգային սահմանները և կարծում է, որ ժողովրդավարական երկրների քաղաքական, դիվանագիտական և տնտեսական ընտրության նկատմամբ վետոյի իրավունք ունի»,-ասել է նա՝ գործընկերների հետ ստորագրելով եռակողմ համագործակցության հայտարարությունը։

Մեթիսի կարծիքով՝ Եվրոպայում լարվածությունն աճում է Ուկրաինայից Սիրիա Ռուսաստանի ապակառուցողական և ապակայունացնող գործողությունների հետևանքով։

«Ռուսաստանի ապակառուցողական վարքագիծը հիշեցնում է, որ միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության նկատմամբ մեր ունեցած հարգանքը պետք է պաշտպանվի»,- պնդել է Մեթիսը։

Spread the love