Ռուսաստանը չի պատրաստվում դիրքորոշումը փոխել Լեռնային Ղարաբաղի հարցում

- in Միջազգային
Zakharova

Ռուսաստանը հետևողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի հարցում եւ այսուհետ ևս օժանդակություն Է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը: Այս մասին մայիսի 4-ին կայացած ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անտարակույս, այդ խնդրում մենք շատ հետևողական ուղեգիծ ունենք եւ ընդհանրապես դրանից չենք նահանջում, ուստի կողմերին օժանդակություն ենք ցուցաբերելու այսուհետ ևս:

Բայց, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ հարկավոր Է սպասել Հայաստանի քաղաքական իրադրության կայունացմանը»,- ընդգծել Է Զախարովան:

Ռուսաստանը նպատակ ունի պահպանել Հայաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունները և ամրապնդել հետագա ինտեգրացիոն համագործակցությունը։

«Մենք բազմիցս նշել ենք, որ հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող ներքաղաքական խնդիրները երկրի սահմանադրական հիմունքներով, օրինական դաշտում, հանրապետության տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով լուծելու օգտին։ Երկկողմ հարաբերությունները անփոփոխ կերպով ուղղված են հայ գործընկերների հետ հետ դաշնակցային փոխհարաբերությունների եւ հետագա ինտեգրացիոն համագործակցության ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակության»,–ասել է նա։

Spread the love