Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը երկրում բարեփոխումների կարիք Է տեսնում. հարցում

Russia

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը նշում Է, որ Ռուսաստանին այժմ բարեփոխումներ են հարկավոր, այդ թվում՝ 59 տոկոսը հանդես Է գալիս ոլորտների մեծ մասում փոփոխություններ կատարելու օգտին, եւ երկրի բնակիչների միայն 2 տոկոսն Է այն կարծիքին, որ որեւԷ փոխոխության կարիք չկա:

Դա է ցույց Է տվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հարցվածների 59 տոկոսը նշել Է ոլորտների մեծ մասում փոփոխությունների անհրաժեշտության մասին»,-ասված Է հարցման նյութերում:

Հարցման մասնակիցների մոտավորապես 30 տոկոսն այն կարծիքին Է, որ Ռուսաստանին փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության կյանքի միայն մի քանի ոլորտներում, հարցվածների միայն 2 տոկոսն Է նշում, որ երկրին այժմ բարեփոխումներ հարկավոր չեն: Մասնակիցների ևս 9 տոկոսը դժվարացել Է պատասխանել այդ հարցին:

Spread the love