Ռուսաստանցիներն ավելի լավ կապրեն. Վլադիմիր Պուտինի խոստումը երդմնակալության ժամանակ

- in Պաշտոնական
Putin

ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին նախագահական ընտրությունների ժամանակ անկեղծ աջակցության համար և հայտարարել, որ այն համարում է հսկայական քաղաքական կապիտալ և իր բարոյական հենարանը. փոխանցում է ria.ru-ն:

«Այդ աջակցությունը հույս ու հավատ է ներշնչում, որ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել իր հզորությունը, իսկ մարդիկ ավելի լավ կապրեն»,- ասել է Պուտինը երդմնակալության արարողությանը: Նա նշել է, որ նման աջակցությունը կարևոր է նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքորոշումները պաշտպանելու ու վճռական գործողությունների համար «հանուն երկրի խորը դրական փոփոխությունների»:

Spread the love