Սահմանադրական դատարանը երկու նոր անդամ կունենա

- in Մամուլ
Pastaban

Հրապարակը գրում է. «Հունիսի 15-ին լրանում է ՍԴ նախագահի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանի 70-ամյակը, նա կգնա թոշակի, եւ ՍԴ-ում կառաջանա երկրորդ թափուր պաշտոնը։

Այս տեղը կլրացվի հունիսի 12-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում, քանի որ դա լինելու է գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան, ԱԺ-ն երկամսյա արձակուրդ է գնում, իսկ օրենքը պահանջում է ՍԴ թափուր պաշտոնը լրացնել 1 ամսում։

Դատավորների ընդհանուր ժողովն արդեն ընտրել է թեկնածուին՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր 54-ամյա Ելիզավետա Դանիելյանին, ում առաջիկա օրերին կներկայացնեն ԱԺ։ ՍԴ դատավորի մյուս թափուր պաշտոնի ճակատագիրն անորոշ է, այն առաջացել է Կիմ Բալայանին փոխարինած Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուց հետո, եւ Սահմանադրությամբ ՀՀ նախագահն էր իրավասու ներկայացնել թեկնածուին։

Էմիլ Բաբայանի ձախողված ընտրությունից հետո Արմեն Սարգսյանն օրենքով պահանջվող 10-օրյա ժամկետում չներկայացրեց այլ թեկնածու եւ պատրաստվում է մրցութային հանձնաժողովով ընտրել թեկնածուին, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Վահե Գրիգորյանը։

Սակայն ՀՀԿ-ականները մարտական են տրամադրված՝ չեն պատրաստվում Սահմանադրության խախտումով ընդունել Արմեն Սարգսյանի թեկնածուին՝ անկախ անձից ու պրոֆեսիոնալիզմից»։

Spread the love