«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են գլխավոր դատախազի անհապաղ հրաժարականը՝ շղթա կազմած փակելով մուտքը

- in Հասարակություն
Xorenatsi, cuyc

«Արդեն 20 տարի է՝ դուք մեր իրավունքները սահմանափակել եք՝ Լևոնն էլ, Ռոբերտն էլ, Սերժն էլ»,- ասացին «Սասնա ծռերի» աջակիցները՝ ի պատասխան դատախազության աշխատակիցների՝ մուտքն ազատելու պահանջի:

«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են գլխավոր դատախազի անհապաղ հրաժարականը՝ շղթա կազմած փակելով մուտքը:

Դատախազության աշխատակիցը նրանց զգուշացրեց, որ աջակիցների գործողությունները անօրինական են և պահանջեց չխոչընդոտել դատախազության բնականոն աշխատանքը:

Աջակիցների խոսքով՝ գլխավոր դատախազը ժողովրդական այս զարթոնքից հետո նորից ապօրինի է գործում՝ «Սասնա ծռերին» քաղբանտարկյալ չհամարելով:

«Արթուր Դավթյան կոչվածը հայտարարում է, որ մենք քաղբանտարկյալներ չունենք, այսինքն՝ դեռ չի ուզում օրենքով գործել: Դրա համար մենք ճնշումներ պետք է կիրառենք նման իշխանավորների դեմ, որպեսզի նրանք բոլորը հեռանան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անելու են նոր իշխանավորներին օգնելու համար: Ինչպես նշեց Վոլոդյա Ավետիսյանը՝ Սերժ Սարգսյանն է մեղավոր եղել, որ «Սասնա ծռերը» մտել են ՊՊԾ գունդ. «Դրա համար հոդված կա՝ պետք է դատեն Սերժ Սարգսյանին, որ հասցրել է այդ վիճակին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20