Սասուն Միքայելյանն ու Քրիստ Մարուքյանը` մարզպետներ. ինչ փոփոխություններ են սպասվում

- in Մամուլ
Sasun Mikayelyan

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխութունների և պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաև մարզպետներին: Այս օրերին քննարկումներ են ընթանում «Ելք», «Ծառուկյան» դաշինքների և ՀՅԴ-ի միջև, թե ինչպես պետք է բաշխվեն պորտֆելները:

ՀՅԴ-ին կրկին երկու մարզպետների պորտֆել կտրվի և կրկին նույն՝ Շիրակի ու Արագածոտնի մարզերում: Վերջինում, մեր տեղեկություններով, կրկին նշանակվելու է նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

ԲՀԿ-ն կրկին ավելի շատ ներկայացվածություն կունենա, քան ՀՅԴ-ն: Այս պահին հստակ է, որ ԲՀԿ-ին կտրվեն Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը: Որպես Արմավիրի մարզպետ՝ քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի անունը:

«Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությանը կտրվեն Արարատի և Վայոց ձորի մարզերը, Լոռու մարզպետ կդառնա Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը: Իսկ Կոտայքի մարզպետ կդառնա ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Կոտայքի մարզպետն այժմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը, ում համար այս օրերին մտածում են՝ ինչ պաշտոն առաջարկել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը իր փեսա Կարո Գուլոյանին հայտնել է, որ առաջիկա օրերին պետք է լքի Կոտայքի մարզպետի պաշտոնը:

Ծառուկյանը հայտնել է, որ նոր իշխանության տրամաբանության մեջ չի մտնում պաշտոնների բաժանումը ըստ ազգակցական, բարեկամական կապերի»:

Spread the love
  • 13
    Shares