Սոչիում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը

Tigran Sargsyan

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Լրագրողները մասնակցեցին միայն արարողակարգային նկարահանման: Առանձնազրույցը շարունակվեց փակ դռների հետևում:

Փաշինյանը Սոչի է մեկնել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղըրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:

Spread the love