Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ

- in Պաշտոնական

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ»  ՊՈԱԿ-ի նկատմամբ:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչական վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված  Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ, մասնավորապես նշելով,  որ վերջինիս   և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ  ֆոնդեր և գործեր, արհեստական  խոչընդոտներ են ստեղծվում  Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:

Նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՏԿԶՆ աշխատակազմի իրավաբանական և ներքին աուդիտի բաժնի փորձագետները ստացված փաստերի բացահայտման նպատակով վարչական վարույթի շրջանակներում իրականացնում են ուսումնասիրություններ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20