Սպասում են. Կարեն Կարապետյանը առայժմ մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից

Karen Karapetyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու Կարեն Կարապետյանները՝ «Տաշիրի» և նախկին վարչապետ, կուսակցություն ստեղծելու մտադրություն ունեին։ Սակայն վերջին օրերին այդ գաղափարը սառեցվել է, իսկ Կարեն Կարապետյանը («Տաշիր») առայժմ մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից։ Սպասում են։ 

Կոնգլոմերատը լուրջ մտահոգություններ ունի հայաստանյան տնտեսության մասով, ուր Սամվել Կարապետյանը լուրջ ներդրումներ ունի, իսկ այսօր արդեն իսկ ՀԷՑ-երի համակարգում ոմանք աշխատավարձերի բարձրացման համար, գործադուլներ են կազմակերպում։

Չմոռանանք, որ եկող տարվանից սկսվելու է հայաստանյան արտաքին պարտքի սպասարկման ծանր գործընթացը։ Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նա Երևանում է, ՀՀԿ գրասենյակում գրեթե չի լինում, սակայն պարտաճանաչ մասնակցում է ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերին»։

Spread the love