Ստամբուլում բազմահազարանոց հակաիսրայելական երթ է անցկացվել

- in Միջազգային
Turky

Ստամբուլում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը։

Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ու դրա ֆոնին Գազայի հատվածում իսրայելցի ուժայինների գործողությունների դեմ։

Картинки по запросу İstanbul'da Kudüs protestosu

Թուրք ցուցարարները վանկարկել են «Անիծվի՛ Իսրայելը, անիծվի՛ Ամերիկան», «Ողջո՛ւյն «Համաս»-ին, պայքա՛ր մինչև վերջ» և այլ հակաիսրեյալական ու հակաամերիկյան կոչեր։ Հայտնի է, որ թուրքական ոստիկանությունը չի միջամտել հավաքին։ Հազարավոր ցուցարարներ քայլել են Ստամբուլի կենտրոնով՝ Իսթիքլալ պողոտայից իջնելով Թաքսիմ հրապարակ։

Հայտնի է, որ քայլերթին մասնակցել են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ մի շարք պատգամավորներ։

Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Թուրքիայում երեք օրով սուգ կհայտարարվի՝ Գազայում մահացած տասնյակ պաղեստինցիների համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելը և հետ կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Картинки по запросу İstanbul'da Kudüs protestosu

Spread the love