Ս․Մ-ն թաքնվել է մի քանի կանանց հետևում և վարկաբեկում է նախկին ռեկտորին

- in Կրթություն
Vardevan Grigoryan

Այսօր ևս Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ շարունակվեց ցույցը, որով պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, որը նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն է։ 

Ելույթ ունեցավ բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը բավական վրդովված էր իր հասցեին հնչող վարկաբեկումներից։ Նա անուն առ անուն խայտառակեց այն աշխատակիցներին, որոնք, իր բառերով ասած, քծնել են ներկայիս ռեկտորին, որոշները նաև դավաճանել են իրեն։ Նա ասաց, որ պաշտոնավարման 14 տարիների ընթացքում չի թույլ տվել, որ որևէ մեկը ստրկանա, դառնա գործիք։ Նախկին ռեկտորը ներկա ռեկտորի մասին խոսելին անուն-ազգանունն ամբողջությամբ չէր հնչեցնում՝ այլ ասում էր «Ս․Մ-ն»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20