Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ

- in Պաշտոնական

Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով կառավարության կազմում երիտասարդ կադրերի հետ կապված քննարկումների մասին հարցին:

«Իմ մասին էլ են ասում անփորձ է, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Եվ փորձվածները, և անփորձները անփորձ են նախարար լինելու մեջ և ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ: Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է. համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն առանձին պաշտոնյաների ու նախարարների մասով, արագ կլուծվեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-վստահություն հայտնեց Փաշինյանը:

Spread the love