Վրաստանում գործող օրենքները «ծայրահեղ խիստ է», վրացի ակտիվիստները և փորձագետները դրանք ճնշողական են անվանում

vostikanner

Վրաստանում հիփսթերներն ըմբոստացել են իշխանության դեմ։ Դա տեղի է ունեցել Թբիլիսիի գիշերային ակումբներում երկրի ՆԳՆ-ի հատուկ գործողություններից հետո։ Մարդկանց ցնցել են գիշերային ակումբներ ներխուժած հատուկ ջոկատայինների դաժանությունները, և հիփսթերները փողոց դուրս եկան։ 

Պաշտոնական բացատրությունն այսպիսին էր՝ թմրավաճառների դեմ ուղղված հատուկ գործողություն, որոնց հետևել են մի քանի ամիս և տեսագրել։ Սակայն հատուկ ջոկատայինները գիշերային ակումբներ են ներխուժել այնպես, ասես մտադիր էին ԴԱԻՇ-ին վնասազերծել։

Իրականում ոստիկանությունը նախկինի պես ճնշում է քաղաքացիներին։ Այս տարվա հունվարին Human Rigths Watch իրավապաշտպան կազմակերպությունը թմրանյութերի ոլորտում Վրաստանում գործող օրենքները «ծայրահեղ խիստ է» անվանել, վրացի ակտիվիստները և փորձագետները դրանք ճնշողական են անվանում։

Ակտիվիստների և տուժածների մի մասը միավորվել է «Սպիտակ աղմուկ» շարժման շրջանակում, որը փորձում է ուշադրություն հրավիրել երկրում տիրող իրավիճակին։

Իսկ մայիսի 12-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը ոչ միայն օրենսդրությունը փոխելու պահանջների, այլև ոստիկանության կողմից կոշտ ուժ կիրառելու վրա ուշադրություն հրավիրելու առիթ դարձավ։

Ուժի կիրառումը և մարդու իրավունքների խախտումն է պատճառը, որ երիտաարդները դուրս եկան Թբիլիսիի կենտրոն՝ Ռուսթավելի կենտրոնական պողոտա և պաշտպանեցին շարժմանը։ Ոստիկանությունն այնտեղ ևս հատուկ ջոկատայիններ և երկու ջրցան մեքենաներ ուղարկեց, իսկ սոցկայքերում սկսեցին հաղորագրություններ տարածվել, որ քաղաքի կենտրոնում «թմրամոլներ և մարմնավաճառներ» են հավաքվել։ Սակայն իրականում երիտասարդությունը բավականին կազմակերպված էր։

Կիրակի ցուցարարների և արմատականների միջև առաջին բախումը տեղի ունեցավ։ Վրաց պատրիարքարանը ստիպված եղավ բռնությունը դադարեցնելու մասին հայտարարություն տարածել։ Ելույթ ունեցավ նույնիսկ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Մայիսի 14-ի գիշերը ոստիկանությանը հաջողվեց ցուցարաներին դուրս բերել հրապարակից և մի քանի տասնյակ արմատականների ձերբակալել։

Spread the love