Վրաստանում նշում են Եվրոպայի օրը

Georgia

Այսօր Վրաստանում նշվում է Եվրոպայի օրը: Հատուկ այս օրվա համար Ռիկե այգում «Եվրոպական գյուղ» են կազմակերպել:

Վրաստանում հավատարմագրված եվրոպական դեսպանատները ստեղծել են իրենց անկյունները, որտեղ ներկայացված են իրենց երկրներին բնորոշ արտադրանքներ և հնչում է ավանդական երաժշտություն: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:

Ռիկե այգում հյուրերը կարող են մասնակցել սպորտային մրցույթներին և մշակութային իրադարձություններին, կարող են համտեսել ավանդական խոհանոցը:

Օրվա վերջում տեղի կունենա Նինո Կատամաձեի և գերմանական «Ձայնը» նախագծի հաղթող, վրացի Նատի Թոդուայի համերգը:

Spread the love