Տարոնի աներձագ. Էս էլ էր ժողովրդական, երեխաներն էլ եկել գոռում էին

robert-sargsyan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը վստահ է, որ Տարոն Մարգարյանի պաշտպանությանը նվիրված ակցիան ևս համաժողովրդական բնույթի է:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե սխալվում են նրանք, որոնք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով, նա նշեց. «Նիկոլ Փաշինյանը թող դիմի համապատասխան մարմիններին, թող ապացուցեն՝ կեղծիքով է, թե չէ; Ո՞վ ասես, էսի ժողովրդական չէր, էն նրան, որ երեխաներ էին մասնակցում, ոչի՞նչ, ստեղ էլ էին մասնակցում, եկել, գոռում էին …»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20