Տեսանյութեր. Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցուցարարները կազմակերպել են ռեյվ-բողոքի ակցիա

Georgia

Թբիլիսիում երիտասարդները որոշել են տեղի ակումբներում հատուկ նշանակության զորքերի դեմ իրենց բողոքն արտահայտել ռեյվով:

Բողոքողները խորհրդարանի շենքի մոտ տեղադրել են երաժշտական գործիքներ և այնտեղ կազմակերպել երեկույթ՝ դիջեյով և պարերով:

Ցուցարարները պահանջում են, որ դուրս գան իշխանությունների ներկայացուցիչները, և սպասում են վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի  մեկնաբանություններին: Սակայն վարչապետը չի պատրաստվում որևէ հայտարարություն անել՝ հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը մայիսի 12-ի գիշերը Թբիլիսիի մի քանի գիշերային ակումբներում անցկացրել է խուզարկություն, և բոլոր մարդիկ տարհանվել են:

Spread the love