Վայոց ձորի Գնդեվազ, Ջերմուկ Կեչուտ համայնքների բնակիչները արդեն երրորդ օրնէ փակ են պահում դեպի Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։

Աշխատանքները փաստացի այս պահին կասեցված են։ Բնակիչները բողոքում են փոշու առկայությունից,  արոտավայրերի անհասանելիությունից, պայթեցումների վտանգներից, ինչպես նաև ջրի աղտոտված լինելուց:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Լիդիան Արմենիա կազմակերպության աշխատողները արդեն երրորդ անգամ վնասել էին Գնդեվազ գնացող խմելու ջրի աղբյուրները:Նաև ստորագրահավաք է իրականացվում ուղղված ՀՀ կառավարությանը, որպեսզի չեղարկվի այս ծրագիրն ու նոր, անկախ փորձաքննություն իրականացվի։