Ցանկություն չունեմ մնալ նախարարի պաշտոնում, իսկ ՀՀԿ-ից դուրս գալու մասին կմտածեմ

vahan-martirosyan

Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին իր մոտեցումները, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ կարող եմ ավելի շատ օգուտ տալ Հայաստանին տարբեր տեղերում, պարտադիր չէ նախարարի պաշտոնում, ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում գործունեությունը շարունակել:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:

«Մինչև նախարար նշանակվելն էլ ես իմ լուման ունեցել եմ: Եթե հիշեք՝ ինչպիսին էր ինտերնետի վիճակը Հայաստանում 10 տարի առաջ և հիմա, կտեսնեք, որ ես իմ լուման ունեցել եմ»,-շեշտեց նա:

Spread the love