Փաշինյանը մասնակցել է HSBC բանկի վրա հարձակման հետևանքով մահացած ոստիկանների հոգեհանգստի արարողությանը

- in Պաշտոնական
nikol-pashinyan

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Նոր Հաճնում մասնակցեցի HSBC բանկի վրա նախօրեին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված՝ ARMOBIL ընկերության աշխատակից Խաչիկ Գալստյանի հոգեհանգստի արարողությանը։

Այսօր՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մասնակցեցի նույն միջադեպի ընթացքում զոհված ՀՀ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի վերջին հրաժեշտի արարողությանը։

Մեր զորակցությունը այս քաջարի մարդկանց ընտանիքների անդամներին, հարազատներին, ընկերներին»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20