Փաշինյանի կոչը զինծառայողների ծնողներին

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացված ուղիղ եթերի միջոցով դիմեց կոչով զինծառայողների ծնողներին` չուղարկել իրենց երեխաների համար որեւէ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագա եւ այլն:

Նա ասաց, որ եթե հանկարծ տղաները կարիք ունենան, ոչ թե ուղարկել, այլ դիմել իրեն կամ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին կամ մամուլին, որ զբաղվեն այդ հարցով: Նա ասաց, որ ստացել է հավաստիացումներ, որ այդ խնդիրները կլուծվեն, եւ եթե պարզվի, որ չեն լուծվել այդ խնդիրները, խիստ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր ասել են, որ խնդիրները լուծվելու են, բայց չեն լուծվել: Նա բազմաթիվ բողոքներ է ստացել զինծառայողների ծնողներից եւ վստահ է, որ խնդիրը լուծվելու է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20