Փոլադյան ընտանիքի անշարժ գույքը համալրվել է ևս մեկով

- in Մամուլ
Tun

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։

Փոլադյանը հայտարարագրել է 7 միլիոն 847 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերից։ Դրամական միջոցներն էլ նախորդ տարվա վերջին կազմել են 25 միլիոն դրամ, 98 հազար ամերիկյան դոլար ու 4300 եվրո։

Կինը՝ Նաիրա Սարգսյանը, նույնպես տարեկան հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ նախորդ տարի 16 միլիոն 320 հազար դրամով ձեռք է բերել բնակարան։ Սրա շնորհիվ նրանց անշարժ գույքն ավելացավ ևս մեկ բնակարանով։ Մինչ այս նրանք ունեցել են ևս երեք բնակարան և երեք հողամաս, ինչի մասին տեղեկանում ենք Փոլադյանի՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։

Բացի այս, կինը հայտարարագրել է նաև 1 միլիոն 254 հազար դրամ եկամուտներ, որ ստացվել են աշխատավարձից, և 21 միլիոն 500 հազար դրամ, 42 հազար ԱՄՆ դոլար ու 3800 եվրո դրամական միջոցներ»:

Spread the love