Փորձաքննությունը չի արդարացրել Ճվճվ Արոյի որդու հույսերը

- in Մամուլ
GAI

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղադրվում է Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանը, իսկ վթարի հետևանքով զոհվեց ՃՈ երու ոստիկան, հայտնի են դատաավտոտեխնիկան փորձաքննության արդյունքները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ փորձաքննությունը չի արդարացրել Ճվճվ Արոյի որդու փայփայած հույսերն առ այն, որ ավտովթարն անխուսափելի էր:

Ըստ երևույթին, դա է պատճառը, որ Սարգսի փաստաբանները մեզ հետ զրույցում չհերքեցին, որ այո, հայտնի են փորձաքննության պատասխանները, բայց արդյունքների մասին դեռ զերծ մնացին տեսակետ հայտնելուց»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20