Փորձ է արվում այս համաժողովրդական շարժմանը տալ հակառուսական ֆոն և փորձել այդ գործոնը օգտագործել շարժման և պարոն Փաշինյանի դեմ

Edmon Marukyan

«Փորձ է արվում այս համաժողովրդական շարժմանը տալ հակառուսական ֆոն և փորձել այդ գործոնը օգտագործել շարժման և պարոն Փաշինյանի դեմ, որի հետ կապված մենք ունենք լուրջ մտահոգություններ։ Հետևաբար ես նորմալ եմ վերաբերվում պարոն Փաշինյանի հայտարարություններին, և պետք է ամեն բան անել, որ այդ հակառուսական ֆոնը չլինի, և որևէ կերպ գերտերությունների վեճի առարկա չդառնան Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները»,-  ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

Արդյոք «Ելք» խմբակցությունը քննարկե՞լ է՝ մայիսի ութից հետո ով է լինելու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը, Էդմոն Մարուքյանը նշեց, որ նման քննարկում խմբակցությունում չի եղել, իսկ այսօր խմբակցության նիստում քննարկե են վաղվա նիստից առաջ անելիքները:

«Իշխանությունը նորմալ է տրամադրված և քվեարկում է Փաշինյանի օգտին»,- հավելեց պատգամավորը։

Spread the love