Քաղաքական զարգացումները ցույց կտան. Տարոն Մարգարյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

Taron Margaryan

Եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրեն չեն  անհանգստացնում ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումները:

«Իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում, եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու։ Երբ որ նայենք, կտեսնենք քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակա կառույցներում  աշխատանքների առումով ավելի են վերահսկողություն իրականացնում և ավելի նորմալ են ծառայությունները մատուցվում: Աշխարհը զարգանում է, քաղաքացիների պահանջը բարձրանում է և մեր ծառայությունների որակը ավելին պետք է լինի, քան եղել է նախկինում»,- ասաց նա:

Spread the love