Օսիպյանն ու Նիկոլը նույն ակումբում են պարապում

- in Մամուլ
Valeri Osipyan

Հրապարակը գրում է. «Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի եւ հմուտ «ցույցացրիչ», Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ։

Մանավանդ, երբ Նիկոլի ձեռքը՝ փշալարն «անցնելու» ժամանակ, արնոտվել-վիրավորվել էր, Օսիպյանը ոստիկանության «հրեշտակներին» էր օգնության կանչում։

Բանն այն է, որ դեռ վաղուց Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում, խոսում-զրուցում «գազեթից-բանից, անցնող-դարձողից», ու երբ Օսիպյանն ասում էր՝ «կարծում էի՝ Նիկոլի հետ հեշտ կլինի աշխատել, բայց պարզվեց՝ ոչ», իրենց այս «համատեղ անցյալը» նկատի ուներ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20