Ֆորսմաժորային իրավիճակ է. Ձեւավորվում է փոքրամասնության կառավարություն

- in Պաշտոնական
Edmon Marukyan

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ֆորսմաժորային իրավիճակ է, հայտնի չէ` ով է մեծամասնությունը։ Բայց կա միջազգային պրակտիկայում հայտնի օրինակ, որ Փաշինյանը լինելու է փոքրամասնության վարչապետ։  

“Ձևավորվում է կառավարություն, որը ժամանակավոր խնդիր է լուծում և լինում է փոքրամասնության կառավարություն։ Այդ կառավարությունը պետք է նախ ընտրական օրենսգիրքը փոփոխիարտահերթ ընտրությունների գնալու համար", ասաց նա։ Մարուքյանը շեշտեց նաև, որ նման իրավիճակ ԱՄՆ-ում էլ է եղել, երբ երկրի ղեկավարը կորցրել է մեծամասնությունը Սենատում և սկսել է օգտագործել գործադիր իշխանության ուժը։ Եվ շատ փոփոխություններ, ըստ նրա,Փաշինյանի կառավարությունը կարող է անել չգալով խորհրդարան։

Spread the love