20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ցած նետվել. Ինքնասպանությունը կանխվել է

- in Սոցիալական

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի ստորին հատվածում նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Դեպքի վայրում է նաեւ կամրջի մոտ հերթապահություն իրականացնող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (մոտ 20 տ) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

 Shamshyan.com-ի փոխանցմամբ, աղջիկը հատել է վտանգավոր եզրագիծը եւ սպառնացել ինքնասպան լինել։

Spread the love