Chrome-ի և Firefox-ի օգտատերերին վտանգավոր վիրուս է գրոհել

- in Հասարակություն
mard

Proofpoint ընկերության հետազոտողները Vega Stealer անվանումով նոր վնասակար ծրագրային ապահովում են հայտնաբերել, որը սպառնում է Google Chrome և Firefox դիտարկիչների օգտատերերին: 

Անվտանգության փորձագետների խոսքերով՝ նոր վիրուսի օգնությամբ ցանցահենները գողանում են վճարումների հետ կապված տեղեկությունները՝ պահպանված կրեդիտային քարտերը, սոցցանցերում պրոֆիլները և cookie ֆայլերը, որոնք պահպանվում են դիտարկիչներում: Բացի այդ, վնասատու ծրագիրը համակարգի սքրինշոթեր է անում և արտածում է բոլոր .doc, .docx, .txt, .rtf, .xls, .xlsx и .pdf. ֆայլերը:

Ներկայումս վիրուսն օգտագործվում է այն սարքերը շարքից հանելու համար, որոնցով աշխատում են բիզնեսի ներկայացուցիչները:

Ընդ որում, ցանցահենները վիրուսը տարածելու ստանդարտ միջոց են օգտագործում: Նրանք էլեկտրոնային նամակներ են ուղարկում «Ինտերնետ խանութում ծրագրային մասնագետ է պահանջվում» թեմաներով, ինչպես նաև անձնական հաղորդագրություններ են ուղարկում բիզնեսի առանձին ներկայացուցիչների: Նամակները brief.doc անվանումով ներդիր են պարունակում, որոնցում վնասաբեր մաքրոսները բեռնում են Vega Stealer վիրուսը:

Չնայած վիրուսի փոխանցման պարզունակ միջոցին, մասնագետները մտավախություն ունեն, որ Vega Stealer-ը համընդհանուր սպառնալիքի կվերածվի և կտարածվի հասարակ օգտատերերի շրջանում:

Spread the love