Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակել և պատրաստվել է Ղարաբաղում հարձակման

Tank

Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են «հայերի կողմից իրենց պատկանող օկուպացված տարածքները վերադարձնելուն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հայտնում է «Лента»-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:

«Մեր նպատակն է բանակին պատերազմի նախապատրաստել․ քաղաքական բանակցությունները մեր աշխատանքի մեջ չեն մտնում։ Ադրբեջանի զինված ուժերն այժմ պատրաստ են մեզ պատկանող տարածքները վերադարձնելուն, այդ թվում՝ հոգեբանորեն։»,- ասել է Հասանովը՝ հավելելով, որ այս պահին իրենց բանակն 80 տոկոսով կազմված է պայմանագրային ծառայողներից, ովքեր ունեն ամենաքիչը 5-6 տարվա համապատասխան փորձ:

Միևնույն ժամանակ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մշակել է «Մեծ վերադարձ» անվանումով ծրագիր, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է, և տեղահանված ավելի քան մեկ միլիոն տեղահանված ադրբեջանցիների վերաբնակեցումն իրենց «պատմական հողերում», որոնք հայերը չեն ցանկանում վերադարձնել։

Spread the love