Ազգությամբ հայ երկու օրենքով գող ազատ են արձակվել ռուսական մեկուսարաններից

Orenqov goxer

Ազգությամբ հայ երկու օրենքով գող՝ 52-ամյա Ռուբեն Կոսյանը (Ռուբեն Իվանովսկի) և 40-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի) ռուսական մեկուսարաններից ազատ են արձակվել, հաղորդում է Prime Crime-ը։

Երկու քրեական հեղինակությունն էլ կրել են առաջին պատժաժամկետը, Կոսյանը՝ Ուսուրիսկում գտնվող N23 բուժիչ ուղղիչ հաստատությունում, իսկ Մկրտչյանը՝ Կիրովի N6 ուղղիչ հաստատությունում։ Կոսյանի ազդեցության ոլորտը Իվանովոյի, իսկ Մկրտչյանինը Կալուգայի մարզն է։

«Կոսյանի գործը հաջողվել է դատարան հասցնել միայն շնորհիվ այն բանի, որ այն հարուցվել է ոչ թե Իվանովոյում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Անցյալ տարի Բալաբանովսկի շրջանային դատարանում հնչեցրած Մկրտչյանի մեղադրական դատավճիռը ուժայինների միայն մասնակի հաղթանակն է»,-ասվում է հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ Մկրտչյանը 2 տարի 10 ամիս վաղ է ազատվել պատիժը կրելուց առողջական վիճակի պատճառով։

Spread the love