Ալավերդցի Վահագի գործով անցնող Արկոյին ծեծել են և ցանկացել նետել Դեբեդ գետը

- in Մամուլ
jrheghegh jur

Ժամանակի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն  Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը։ Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թեժացել է, վերածել ծեծկռտուքի։ Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողները անգամ ցանկացել են նետել Դեբեդ գետը։

Հիշեցնենք, որ Արկոն մեղադրվում էր Ալավերդցի Վահագի գործով։ Նա կալանավորվեց, սակայն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տալու արդյունքում հայտնվեց ազատության մեջ, և նրան առաջադրված մեղադրանքը կարճվեց»։

Spread the love