Ահազանգ. Էջմիածնում բեսպրեդել է՝ նոր «մանվելներն» ու «պիպոները» սեփական կլանն են ստեղծում

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարներըԱրթուր Ասատրյանը (Դոն Պիպո) և Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն չեզոքացված:

Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաև նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, և այդ պատճառով էլ քաղաքում նոր «մանվելներ» և «պիպոներ» են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում»:

Իրավիճակն ավելի է լրջացել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ այլևս չկա նաև տեղական իշխանությունը, որ կարող է միջամտել:

Հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի և Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը:

Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած էջմիածինցիները, եթե պետությունը, նոր կառավարությունն իրավիճակն իր ձեռքը չվերցնի ու չկանխի նոր կլանի ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն, քան առաջ էին»:

Spread the love