ԱՁ-ների «տերերին» ԱԱԾ-ում հարցնում են՝ դուք տեղյա՞կ եք, որ միլիոնատեր եք

aac

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո խոսելով 350 հոգու մասին հայտարարությանը, որոնց անուններով ԱՁ-եր են բացվել և խուսափել հարկերից, Վանեցյանը նշել է, որ իրականում այդ թիվը ավելի մեծ է. «11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի 1000-ի կամ ավելի»:

Խոսքը խոշոր ցանցերի մասին է, որոնք, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, նախկին վարչակարգի հետ պայմանավորվածություն էին ունեցել: Նրանք բացել են հարյուրավոր ԱՁ-ներ, որպեսզի վճարեն շրջանառության հարկ: Միայն Երեւան Սիթիում բացահայտվել է 461 ԱՁ, իսկ չվճարված հարկերը կազմում է մի քանի միլիարդ դրամ:

Ըստ ԶԼՄ-ների, այդ ԱՁ-ների «տերերին» ԱԱԾ-ում հարցնում են՝ դուք տեղյա՞կ եք, որ միլիոնատեր եք: Փաստացի, ԱԱԾ-ի բացահայտումների արդյունքում շուտով Հայաստանում կարող են ի հայտ գալ 1000-ից ավելի միլիոնատերեր: Նրանք օրենքի ուժով կարող են պահանջել եւ խոշոր ցանցերի սեփականատերերից հետ վերցնել իրենց շահույթները:

Spread the love